ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ինքնահրկիզման դեպք՝ Արմավիրի մարզում

Ինքնահրկիզման դեպք՝ Արմավիրի մարզում
08.11.2012 | 16:38

Նոյեմբերի 8-ին, ժամը 13.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Ոսկեհատ գյուղի բնակիչ՝ 1967թ. ծնված Հովհաննես Վարդանյանն իր տան բակում ինքնահրկիզվել է: Տուժածը տեղափոխվել է Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դիտվել է՝ 1418

Մեկնաբանություններ